Թայ Ձի ցուան, Ցիգուն, Չան ցուան

Թայ ձի ցուանը համարվում է չինական մարտարվեստի տեսակներից մեկը և աշխարհում մեծ ճանաչում է վայելում:

Թայ ձի ցուան չինարենից (taiji quan) թարգմանաբար նշանակում է “բռնցքամարտ ստվերի հետ”, կազմվում է երկու հասկացությունների միջոցով: Թայ ձի ցուանը համարվում է երկնքի և երկրի սկզբնաղբյուրը, այսինքն` Ինը և Յանը:

Վաղ ժամանակներում Թայ ձի ցուանը սպորտային մարտի տեսակ էր համարվում: Պատմական փաստաթղթերի համաձայն, թայ ձի ցուանի ամենահին ոճը բաղկացած է եղել 13 հիմնական գործողություններից: Այս տեսակը, որը կոչվում է Չեն, համարվում է աշխարհում ամենատարածվածներից մեկը: Ներկա օրերիս, թայ ձի ցուանը չի համարվում մարտարվեստի տեսակ, այն հիմնականում կիրառում են առողջապահական նպատակներով: Կոնֆուցիուսի Ինստիտուտը կազմակերպում է թայ ձի ցուանի (ուշու-ի) դասընթացներ: Դասընթացները անցկացնում են Չինաստանից ժամանած բարձր որակավորում ունեցող մասնագետ:

Թայ ձի ցուան-ի դասընթացներին մասնակցողներին հնարավորություն կընձեռնվի ծանոթանալ ավանդական չինական մարտարվեստին, որը միաձուլում է անձի փիլիսոփայորեն, բարոյագիտորեն և հոգեբանորեն կատարելագործվելու սկզբունքն ու հատուկ ֆիզիկական վարժությունների համակարգի ուսուցումը ` ձեռնամարտի հիմունքների հետ միասին:

Դասընթացի արժեքն է ամսական 15.000 դրամ և10.000 դրամ՝ երեխաների համար: Գործում է զեղչերի համակարգ:

http://www.tudou.com/programs/view/63p7tBgz2HY/

www.maomingchun.com

Թայ Ձի ցուան