HSK և HSKK քննություններ

HSK և HSKK չինարեն լեզվի որակավորման քննությունները հանդիսանում են ՉԺՀ պետական քննություն, որը մշակված է օտարերկրացիների և ազգային փոքրամասնությունների համար, ովքեր ցանկանում են աշխատել Չինաստանում կամ ուսում ստանալ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս քննությունը իր կառուցվածքով և նպատակներով նման է անգլերեն լեզվի TOEFL քննությանը:

Այն ուսանողները, ովքեր հանձնել են քննությունը և հավաքել են անցողիկ միավոր, ստանում են համապատասխան հավաստագիր: Այդ հավաստագիրը տրվում է Չինաստանի պետական կոմիտեի կողմից` ըստ չինարենի իմացության մակարդակի: Հավաստագիր ունեցող անձը հնարավորություն կունենա աշխատել ՉԺՀ-ում կամ ուսում ստանալ Չինաստանի ԲՈՒՀ-ում: Որպես առավելություն` հնարավորություն է ընձեռվում աշխատանքի անցնել չինական կազմակերպություններում: Քննություն հաձնողները նախորոք կարող են որոշել այն մակարդակը, որին նրանք հավակնում են: Այդ մակարդակները չորսն են` հիմնական, սկսնակ, միջին և բարձրագույն: Յուրաքանչյուր մակարդակ իր մեջ ներառում է ենթամակարդակներ` հիմնականը`1-2, սկսնակը` 3-6 (ABC), միջինը` 6-8 (ABC), բարձրագույնը` և այլն:

Մեկ անգամ ստացված հավաստագիրը չի համարվում անվավեր և չի պահանջում հաստատում, բայց եթե ուսանողը ցանկանում է ստանալ

բարձրագույն մակարդակի հավաստագիր, ապա նա կարող հանձնել անսահմանափակ քանակությամբ HSK քննություն: