Գրադարան

Ըստ համաձայնության, որը ստորագրվել էր 2009թ. Փետրվարին, ԵՊԼՀ-ի և չինարեն լեզվի տարածման շտաբի հետ ԿԻ ստեղծելու նպատակով ,Հանբանը, նորաստեղծ Կոնֆուցիուսի Ինստիտուտին տրամադրել է 3000 օրինակ դասագրքեր, գրքեր, տեսանյութեր և մուլտիմեդիա մեթոդաբանական նյութեր ռուսերեն, անգլերեն և չինարեն լեզուներով:

Չինարեն լեզվի դասագրքեր`

• Դասագրքեր դպրոցական տարիքի երեխաների համար, որոնք իրենց մեջ ընդգրկում են գրքեր, ձայնասկավառակներ,սկավառակներ ինքնուսուցման համար, աշխատանքային տետրեր, ուղեցույցներ ծնողների կամ ուսուցիչների և դասընթացների համար նյութեր`պաստառներ և ինտերակտիվ տետրեր:

• Դասագրքեր դպրոցական տարիքի երեխաների համար ` "新起点" (Չինարեն լեզու. Նոր սկիզբ)` գրքերի հավաքածու բաղկացած 12 մակարդակներից և նրանց հետ մեկտեղ` ձայներիզներ,

վարժության տետրեր և ուսուցողական նյութեր ուսուցիչների համար:

• Դասագրքեր ուսանողների համար: Դասագրքերը նախատեսված են տարբեր մակարդակի պատրաստվածություն ունեցող ուսանողների համար` սկսնակից մինչև առաջատար: Ամեն հավաքածուի հետ ըդգրկված են վարժության տետրեր, լսողական դասագրքեր ,մեթոդաբանական գրքեր ուսուցիչների համար, ինչպես նաև ձայնասկավառակներ կամ ձայներիզներ:

• Դասագրքեր, որոնք նախատեսված են պատրաստելու ուսանողներին HSK и BCT քննությունները հանձնելու համար:

Երկրագիտության գրականություն

• Դասագրքեր Չինաստանի աշխարհագրության, պատմության և գրականության մասին են: Տեքստերը ներկայացվաց են չինարեն և ռուսերեն լեզուներով` վառ նկարազարդումներով:

• Գրքերի հավաքածու Չինաստանի պատմության մասին, յուրաքանչյուր հատոր իր մեջ պատմում է չինական արքայատոհմերից որևէ մեկի մասին: Գրքերը չինարեն լեզվով են:

• Գրքերի հավաքածու Չինաստանի երկրագիտության մասին: Առաջին մասը ծանոթացնում է մեզ համաշխարային երևույթների հետ, երկրորդը` չինական: Գրքերը չինարեն լեզվով են:

Մուլտիմեդիայի նյութեր

• Չինարենի ուսուցման ինտերակտիվ ծրագրեր

• CD, DVD –ներ Չինաստանի երկրագիտության մասին, նաև այլ ծրագրեր, որոնք սովորեցնում են ավանդական չինական արվեստին:

• Չինական և արևմտյան ռեժիսորների գեղարվեստական ֆիլմերը չինարենով` իրենց ենթավերնագրերով:

Հայերենով չինական ինիցիալների և ֆինալների միասնական համակարգի հավելվածը վերցված է <<Սովորում եմ չինարեն>> դասագրքից, որը հաստատված է ՀՀ Կրթության և գիտության և ԿԳ Լեզվի տեսչության կողմից, և հնարավորություն է տալիս ճիշտ արտաբերել և գրել հայերենով չինական անունները:

Չինարեն լեզվի դասագիրք "Վենյան" բեռնել