Չինարեն

ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի Ինստիտուտը անցկացնում է Մանդարինի (չինարեն լեզու) դասընթացներ` սկսնակներից մինչև առաջատար (Ա մակարդակ): Դասընթացները իրականացվում են երեխաների և մեծահասակների համար:

Հիմնական դասընթացը

Այս դասընթացի նպատակն է սկսնակների համար ստեղծել այն հիմքը, որով նրանք կկարողանան խորացնել իրենց գիտելիքները խոսակցական և գրավոր չինարենի շուրջ, նաև զարգացնել ընթերցանությունը չինարեն լեզվով: Շեշտը դրվում է զարգացնել լսելու և խոսելու կարողություն չինարեն լեզվով, չնայած, որ դասընթացը հիմնված կլինի զարգացնել ուսանողների մոտ չինարենով կարդալու և գրելու հնարավորությունը: ՈՒսանողները կսովորեն տոների համակարգը և ամենակարևորը` շեշտադրումը`չինարեն բառերը ճիշտ արտասանելու համար: Փինյինը (Pinyin) և նիշերը կուսուցանվեն քերականության հետ միասին:

Այս դասընթացի ավարտից հետո ուսանողը կկարողանա հաջողությամբ կազմել անսահամանակ քանակությամբ ինտերակտիվ նախադասություններ բազմապիսի թեմաների շուրջ: Կարող է ինչ-որ թեմայից հարց տալ և պատասխանել հարցերին, կազմել և հասկանալ պարզ հայտարարություները և պահպանել միմյանց միջև ընթացող զրույցը: Այս սահմանակումների հետ մեկտեղ, ուսանողը կարող է ներկայացնել իրեն, ուտելիք պատվիրել, հարցնել թե ինչը որտեղ է գտնվում և գնումներ կատարել: Բառապաշարը բավականացնում է առօրյայում շփվելու համար: Կարող ենք նաև նկատել մայրենի լեզվի միջամտումը ուսուցման ընթացքում:

Դասավանդման նյութերը` “Նոր գործնական Չինարեն լեզու” իր աշխատանքյին տետրով, 1-ին և 2-րդ մակարդակների համար (տպագրված Պեկինի Լեզուների և Մշակույթի Համալսարանի կողմից) և Չինարեն – Հայերեն դասագրիք (տպագրված ԵՊԼՀ-ի կողմից):

 

Միջին մակարդակի Չինարեն

Այս դասընթացը հնարավորություն է տալիս ուսանողներին հարց տալ և պատասխանել հարցերին, մասնակցել պարզ զրույցներին այն թեմաների վերաբերյալ, որոնք առօրյայում չեն օգտագործվում` ինչպես անձնական պատմությունն և հանգստի ժամանակ անցկացվող գործունեություններն են: Հաճախակի խոսքը կարող է պարունակել երկար դադարներ, քանի որ ուսանողը փորձում է կազմել ճիշտ նախադասություն` հետևելով լեզվի կանոններին: Արտասանության ընթացքում կարող ենք նկատել մայրենի լեզվի ազդեցությունը, որն էլ խոչընդոտում է սահուն արտահայտել մտքերը չինարենով:

Դասավանդման նյութերը` “Նոր գործնական Չինարեն լեզու” իր աշխատանքային տետրով, 3-րդ և 4-րդ մակարդակների համար (տպագրված ՊԼՄՀ-ի կողմից) և Չինարեն – Հայերեն դասագրիք (տպագրված ԵՊԼՀ-ի կողմից):

Դասընթացի արժեքն է ամսական 15.000 դրամ և 10.000 դրամ երեխաների համար: Գործում է զեղչերի համակարգ:

Դասընթացների վճարի համար բանկի հաշվեհամար՝ Արդշինինվեստբանկ:

Հավելվածը վերցված է <<Սովորում եմ չինարեն>> դասագրքից և հնարավորություն է տալիս ճիշտ արտաբերել և գրել հայերենով չինական անունները:

Չինարեն լեզվով պարզ արտահայտություններ`

1. 你好!

Ni hao! - Բարև

2. 你叫什么名字?

Ni jiào shénme míngzi? - Ինչպե՞ս է ձեր անունը

3. 谢谢!

Xièxie - Շնորհակալություն

4. 对不起!

Duìbùqi!- Ներեցեք

5. 祝你生日快乐!

Zhù ni shēngrì kuàilè! - Ծնունդդ շնորհավոր

6. 再见!

Zàijiàn! - Ցտեսություն