Հայտարարություն քննությունների հեռավար անցկացման վերաբերյալ

Հարգելի՛ հետևորդներ, հետևյալ տեղեկությունը վերաբերում է միայն նրանց, ովքեր արդեն գրանցվել են HSK և HSKK քննությունների համար (2020թ․ մարտին)՝ մինչև ս․թ․-ի հունիսի 30-ը Կոնֆուցիուսի ինստիտուտի կրթաթոշակային ծրագրին դիմելու նպատակով ։

HSK 3, 4, 5 ինչպես նաև HSKK սկսնակ և միջին մակարդակի քննություններն անցկացվելու են հեռավար, անցկացման ամսաթիվը՝ 2020թ․-ի մայիսի 27-ն է (չորեքշաբթի)․

Քննությունների անցկացման ժամերն են․

 

9:00 –HSK 4

13:30 –HSK 3,5

16:30 –HSKK (սկսնակ և միջին մակարդակներ).

Այն մասնակիցներն, ովքեր արդեն գրանցվել էին 2020թ․-ի մարտի 21-ին կայանալիք հեռավար քննությանը, կարող են տեղափոխել իրենց գրանցումը 2020թ․-ի մայիսի 27-ի վրա։ Դրա համար անհրաժեշտ է հայտ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ lilit19904@gmail.com

Իսկ այն մասնակիցներն ովքեր, գրանցվել էին քննության համար, բայց հրաժարվում են մասնակցել մայիսի 27-ին կայանալիք հեռավար քննությանը, պետք է տեղեկացնեն դրա մասին հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ lilit19904@gmail.com

Սույն հայտարարության ռուսերեն տեքստն, ինչպես նաև հեռավար քննության գրանցման և անցկացման կարգը կգտնեք կից ներկայացված ֆայլում։

Հարգանքով՝ ԿԻ աշխատակազմ