Կոնֆուցիուսի ինստիտուտում դասընթացների կազմակերպման ընթացքը

Կոնֆուցիուսի ինստիտուտը հայտարարում է խմբերի հավաքագրում տարին երկու անգամ: 

Ընդունելությունը սկսնակ խմբերի համար լինում է օգոստոսի 20-ից մինչև 31-ը և հունվարի 15-ից մինչև  31-ը:

Ուսուցումը տևում է սեպտեմբերից դեկտեմբեր, փետրվարից հունիս ներառյալ (ընդհանուր 9 ամիս): Կուրսը շարունակական է, լեզվի մեկ մակարդակ հաղթահարելուց հետո կարող եք շարունակել ուսուցումը ավելի բարձր մակարդակում:

Ուսուցիչները լեզվակիրներ են, դասավանդում են անգլերենով կամ ռուսերենով:

Դասընթացը շաբաթական 2 անգամ է մեկուկես ժամ տևողությամբ:

Դասընթացին կարող են մասնակցել 3 տարեկանից սկսած:

Ամսական վճարը

երեխաների համար՝ 10.000 դրամ;

ուսանողների համար՝ 12.000 դրամ;

մեծահասակների համար՝ 15.000 դրամ: