Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպված միջոցառումները 2020 թվականի ընթացքում

Միջոցառումներ

—————————

1. 2020թ. մայիսի 27-ին և 30-ին առցանց անցկացվել են ամենամյա չինարենի գրավոր և բանավոր միջազգային քննություններ (HSK և HSKK), որոնց մասնակցել են 94 հոգի ամբողջ հանրապետության մասշտաբով, քանզի դրանց անցկացման հեղինակային իրավունքը շնորհված է Հայաստանում միայն Կոնֆուցիուսի ինստիտուտին:                                              

2. 2020թ. մայիսի 16-ին «ZOOM»հարթակում անցկացվել է «Չինարեն լեզվի կամուրջ» մրցույթը, որն անցկացվում էր՝ 7-րդ անգամ ուսանողների, 5-րդ անգամ՝ դպրոցականների շրջանում: Մրցույթն անց է կացվել ՀՀ ՉԺՀ դեսպանության բարձր հովանու ներքո:                               

3. Մայիսից հուլիս ամիսները ընկած ժամանակահատվածում չինարեն են թարգմանվել և ձայնագրվել Հովհաննես Թումանյանի 13 հեքիաթներ, որոնք զետեղվել են «Չինաստանն Այսօր» կայքում www.chinatodaymag.newsilkroad.am և ֆեյսբուքյան հարթակում     

4. Հունիսի 10-ին «ZOOM» հարթակում անց է կացվել թղթերի կտրտման վարպետաց դաս:

5. Հուլիսի 27- «ZOOM» հարթակում Տալիանի օտար լեզուրների համալսարանի հետ համատեղ անց է կացվել չինարենի տեղացի ուսուցիչների վերապատրաստման 5-օրյա ծրագիր,որին մասնակցել են շուրջ 15 տեղացի մասնագետներ:

6. Սեպտեմբերի 1-ին «ZOOM» հարթակում անց է կացվել թղթից առարկաներ պատրաստելու ձեռագործ արվեստի վարպետաց դաս:

7. Սեպտեմբեր ամսից շաբաթը մեկ անգամ անց են կացվում Չինաստանի մշակույթին,լեզվին նվիրված առցանց դասախոսություններ,ինչպես նաև ԿԻ լավագույն մ,ասնագետները դասավանդում են Բրյուսովի անվան պետական համալսարանում:

8. Դեկտեմբերի 1-ին ամփոփվել են «Ես և իմ հայրենիքը» չինարենով շարադրությունների մրցույթի արդյունքներ:Մրցույթին ներկայացվել է շուրջ 40 շարադրություն:

9. Դեկտեմբերի 23-ին առցանց անցկացվեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության տեղացի չինարենի ուսուցիչների և չինարեն սովորողների պարգևատրման արարողությունը:                                 

10 Տարվա ընթացքում Կոնֆուցիուսի ինստիտուտն իրականացնում է խորհրդատվություններ Չինաստանում ԿԻ կրթաթոշակային ծրագրերով ուսանելու վերաբերյալ, կազմակերպում է հանդիպումներ ունկնդիրների հետ՝ խթանելու չինարենի և չինական մշակույթի զարգացումը Հայաստանում: 2020 թ.-ին ԿԻ կրթաթոշակին է արժանացել 25 մասնակից: