ԿԻ տարեկան ամփոփում առցանց

Առցանց ամփոփեցինք ուսումնական տարին.

Համաճարակի պայմաններում դժվարացել է աշխատանքը բոլոր որլորտներում և մենք նույնպես բացառություն չենք,սակայն հաղթահարել ենք մեր առջև ծառացած խնդիրները և հասցրել ենք իրականացնել հետաքրքիր միջոցառումներ:

Մարտի սկզբին մենք արդեն պատրաստում էինք մեր ունդկնիրներին հեռավար դասընթացների :Շուրջ 3 ամիս շուրջ 200 ունկինդիրներ ստացան լեզվի ուսուցման ծառայություններ առցանց:

Երկու փուլով առցանց անցկացրեցինք չինարենի որակավորման քնությունները ,որոնք առաջին անգամ էին անցկացվում այս ֆորմատի մեջ և առկա էին մի շարք խոտաններ:

Կազմակերպեցինք և հեռավար անցկացրեցինք չինարենի համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլը :

Հեռավար կազմակերպեցինք մի շարք միջոցառումներ նվիրված չինական մշակույթին:

Երեք ամսիների ընթացքում նախաձեռնեցինք և հաջող շարունակում ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթների թարգմանությունը և ձայնագրությունը չինարեն/Շարունակելի/:

Այս հսկայական աշխատանքը հաջողվել է Կոնֆուցիոսի ինստիտուտի մեծ ընտանիքի կողմից նվիրված և պատասխանատու աշխատանքի շնորհիվ:

Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ ընտանիքի անդամներին,չինացի ուսուցիչներին, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությանը,մեր գործըկներին, Չինաստանի գործընկերներին և իհարկե մեր ունկնդիրներին `մեզ վստահելու համար:

ԿԻ հայկական կողմի տնօրեն՝ Գ. Սարգսյան