ԿԻ հրավիրում է ծանոթանալու թղթից առարկաներ պատրաստելու ձեռագործ արվեստին

Ձեզ համար պատրաստել ենք նոր մշակութային միջացառում:
Եվ այսպես Սեպտեմբերի 1-ին 14:00 ZOOM հարթակում մասնակցում ենք լեգենդար վարպետի դասընթացին: Միասին կուսումնասիրենք թղթից առարկաներ պատրաստելու ձեռագործ արվեստը և ձեռք կբերենք նոր հմտություններ:

Մեզ միանալու համար:ZOOM, ID:8236375821, password:123456

Ձեզ հետ ունեցեք տարբեր պարագաներ գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, շյուղ: անձեռոցիկ և այլն / щипцы, жидкий клей,ножницы, нож для бумаги、салфетки, бумага А4 в количестве 10 штук(6 красные, 4 белые, 1голубая, 1аранженвая, 2 желтые и 1 черная)/

Ծանոթացում հեղինակի հետ
Լի տոհմի թղթից առարկաներ պատրաստելու ձեռագործ արվեստը
ժառանգվել է դեռևս 1890 թվականից: Հեղինակ Լի Սյուեն ծնվել է 1976 թվականին և ներկայացնում է այդ արվեստի ժառանգների չորրորդ սերունդը: Նա 1997 թվականին դիզայն է ուսանել Սինգապուրում, իսկ 2000 թվականին վերադարձել է Չինաստան՝ մասնագիտանալու ընտանեկան արհեստը վերափոխելու և նորոգելու գործում: 2008-ին Լի Սյուե անունը ներառվել է պետական նշանակության արվեստագետների ցուցակում, իսկ 2010-ին նա ճանաչվել է որպես Չինաստանի հոգևոր մշակութային ժառանգության ժառանգ: 2013-ին Լի Սյուեին պատվիրվեց պատրաստել XII Համաչինական սպարտակիադայի թալիսմանը ՝ «Նինգ Նինգը»: Լի տոհմի արվեստանոցը հիմնադրվել է 2000 թվականին և գործում է մինչ օրս՝ զբաղվելով նոր արտադրանքի մշտական ուսումնասիրությամբ, ստեղծելով գործեր, որոնք համատեղում են իրենց մեջ ավանդույթն ու ժամանակակիցությունը, այդպիսով փորձելով սերմանել շատ ու շատ մարդկանց մեջ սերը ավանդական արվեստների նկատմամբ։